News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրությունը Թուրքիայում չպետք է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններն անտեսելու առիթ հանդիսանա։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո՝ նախօրեին կայացած երկրի անվտանգության խորհրդի և կառավարության նիստի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Էրդողանի խոսքով՝ արտակարգ դրությունը հայտարարվել է ապստամբության մասնակիցների դեմ ավելի արդյունավետ և արագ քայլեր ձեռնարկելու համար։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ դա չի վնասի ժողովրդավարությանը, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին, այլ կամրապնդի դրանք։ «Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը չպետք մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններն անտեսելու հնարավորություն ընձեռնի», —նշվում է Amnesty International-ի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի էջում։

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում ու Ստամբուլում: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշված է: Ըստ վերջին տեղեկությունների՝ Թուրքիայի 190 քաղաքացի է զոհվել, ավելի քան 100 խռովարար է սպանվել, մոտ 1.5 հազար մարդ էլ վիրավորում ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ