News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում վաճառքում հայտնվել է Pepper մարդանման տնային ռոբոտի համար հագուստ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Pepper ունիվերսալ տնային ռոբոտները առաջին անգամ շուկայում հայտնվել են 2015-ի հունիսին ու մեծ պահանջարկ ունեն՝ 1000 ռոբոտից բաղկացած յուրաքանչյուր նոր խմբաքանակ, որն ամեն ամիս հայտնվում է վաճառքում, վայրկենապես սպառվում է: Մեծ պահանջարկի պատճառով Pepper–ը կարելի է գնել միայն նախնական գրանցման միջոցով: Տարբեր հավելվածների օգնությամբ սմարթֆոնի հետ համատեղելիության շնորհիվ նա կարող է խաղալ երեխայի հետ, գտնել անհրաժեշտ տեղեկություն, խոսել տիրոջ հետ, հիշել ծրագրված գործի մասին: Մշակողների մտահղացումով Pepper–ը զուտ օգտակար խաղալիք չէ, տարբեր հավելվածների շնորհիվ այն կարող է դառնալ օտար լեզվի ուսուցիչ, անձնական մարզիչ ու դայակ երեխաների համար:

Առայսօր չէր հաջողվում ռոբոտների համար որեւէ հագուստ ստեղծել, քանի որ կտորը նվազեցնում էր ջերմափոխանակությունը, իսկ դա էլ իր հերթին հանգեցնում էր մեխանիզմի գերտաքացմանը: Իսկ հիմա հատուկ Pepper–ի համար մշակվել է հատուկ կտոր, որից ստեղծվել են հինգ տեսակի համազգեստներ՝ բուժքրոջ, տեխնիկական աշխատողի եւ այլն: Հագուստի գինը տատանվում է 1-2 հազար դոլարի միջեւ: Առաջին փուլում գնորդները այն ընկերություններն ու ֆիրմաները կլինեն, որոնք օգտագործում են Pepper–ը: Նրանք կարող են հագուստի վրա ոչ միայն իրենց լոգոտիպը փակցնել, այլեւ այն հնարավորինս նմանեցնել իրենց ֆիրմայի համազգեստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ