News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարսելոնում բացվել է շների համար առաջին լողափը։ Այդ մասին հայտնում է վկայակոչելով The Local–ը։ Այսպիսի հանգստի գոտու ստեղծման համար մեկ տարուց ավելի է պահանջվել։ The Local-ը տեղեկացնում է, որ շների եւ իրենց տերերի համար հատկացված տարածքը լողափի մյուս տարածքից ցանկապատով է բաժանված։ Նրա մակերեսը կազմում 1250 քառ/մ։

Լողափին տեղադրված են խմելու ջրով ցայտաղբյուրներ եւ չորքոտանի հյուրերի համար հարմարեցված ցնցուղներ ու պետքարաններ: Այս տարածքում կարող է տեղավորվել 100 շուն: Շների լողափը կբացվի մինչեւ սեպտեմբերի 25-ը:

Դեռեւս սա փորձնական ծրագիր է, բայց այն կշարունակեն հաջորդ տարի ամռանը: Որոշ տեղաբնակներր դժգոհ են հանգստի նոր գոտուց։ Ըստ նրանց ՝ կա շներին վերահսկողության տակ պահելու խնդիր, եւ նրանք կարող են անցնել լողափի մյուս տարածքներ եւ խանգարել հանգստացողներին։ Այլ քննադատներ նշում են, որ շների համար լողափը շատ փոքր է, քանի որ Բարսելոնում կա նվազագույնը 41 հազար շուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ