Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձն օգտագործել է իր ծայրահեղական ծրագիրն իրականացնելու համար։ Այս մասին Prensa Latina–ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը։
«Ի՞նչ կապ կարող էին պետական հեղաշրջման հետ ունենալ համալսարանները, դատավորներն ու հասարակությունը։ Դա արտահայտում է կատարվածի նկատմամբ Էրդողանի իրական մտադրությունները, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Ինչպե՞ս են նրանք որոշում կայացրել այդ բոլոր պաշտոնանկությունների մասին։ Նա օգտագործել է հեղաշրջումը, որպեսզի իրականացնի իր ծայրահեղական ծրագիրը, Թուրքիայի ներսում «Մուսուլման եղբայրների» ծրագիրը, եւ դա վտանգավոր է Թուրքիայի ու հարեւան երկրների հանար, այդ թվում՝ Սիրիայի»,– ասել է Ասադը։
Ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակում, ոստիկանությունում, դատական համակարգում զանգվածային զտումներ էին սկսվել։ Ավելի քան 9 հազար մարդ դատարանի առջեւ կկանգնի։