News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալավիի որոշ հեռավոր շրջաններում ավանդույթ կա, որի համաձայն՝ սեռական հասունության հասած աղջիկները կուսությունից զրկվում են սեքս–ծառայություններ մատուցելու համար վարձած տղամարդու գրկում։ Մալավիում նման բնույթի գործունեությամբ զբաղվող տղամարդկանց անվանում են «բորենիներ»։ Նրանց եւ դեռատի աղջիկների միջեւ սեռական ակտն այստեղ բռնաբարություն չի համարվում։

Գյուղերում դա անվանում են «մաքրության ծիսակարգ»։ Սակայն հաճախ նման ծիսակարգը կարող է լրիվ հակառակ արդյունքը տալ. այդ սովորույթը հիվանդությունների տարածման աղբյուր է դառնում։

Էրիկ Անիվան իր գյուղում ամենահարգարժան «բորենին» է։ Օրինակ, եթե տղամարդը մահանում է, նրա կինը պետք է քնի Անիվայի հետ, նախքան ամուսնուն թաղելը։

Աբորտ արած կանայք նույնպես պետք է «մաքրում» անցնեն։

Սակայն ամենից շատ ապշեցնում է այն, որ Նսանյա գյուղում առաջին դաշտանից հետո աղջիկը պետք է երեք օր շարունակ սեքսով զբաղվի «բորենիների» հետ՝ ի նշան մանկահասակ տարիքից հասունության եւ մայրության տարիքի անցնելու։ Եթե աղջիկը հրաժարվում է, տեղի հավատալիքների համաձայն, նրա, նրա ընտանիքի եւ անգամ ամբողջ գյուղի վրա կարող են տարատեսակ հիվանդություններ եւ չարիքներ թափվել։

Անիվը խոստովանում է, որ իր «մաքրած» աղջիկների մեծ մասը դպրոցահասակ են եղել։ Նրանցից ոմանք ընդամենը 12-13 տարեկան են եղել։ «Նրանք հպարտանում են իրենց փորձով եւ մյուսներին պատմում են, որ ես իսկական տղամարդ եմ, որը գիտի, թե ինչպես հաճույք պատճառել կնոջը»,– ասում է նա։
Սակայն նրա ինքնագովքը հակասում է աղջիկների պատմածին, որոնք նշել են, որ զզվանք են զգում այն ամենի նկատմամբ, ինչի միջոցով ստիպված են եղել անցնել։

Անիվից բացի, գյուղում կա 10  «բորենի», որոնք իրենց ծառայությունների համար պահանջում են 4-7 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ