News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի 63-ամյա արքայազն Մահա Վաչիրալոնգքորնի էքսցենտրիկ հագուստն առաջ է բերել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ համացանցի օգտատերերի բուռն արձագանքը։ Արքայական ընտանիքի անդամը Գերմանիա էր ժամանել կնոջ հետ, գրում է Bild–ը։

Սակայն օդանավից իջնելիս նրա արտաքին տեսքը մարդկանց ցնցել է։ Արքայազնը հագել էր տարօրինակ ճղճղած շապիկ, ջինս եւ սանդալներ՝ ի ցույց դնելով իր ոչ այնքան մարզական վիճակում գտնվող փորը եւ մեջքի վառ դաջվածքները։ Նա մոտեցել է մեքենային իր սպիտակ պուդելի հետ։ Նրա կինը նույնպես փորը բաց վառ շապիկով է եղել։

Աղբյուրները հայտնում են, որ արքայազնը որոշել է կնոջը Բավարիայում վիլլա նվիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ