News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2016 թվականի հուլիսի կեսերի աշխարհաքաղաքական ամենակարեւոր զարգացումը ոչ թե Հարավ-Չինական ծովում շարունակվող հակամարտությունն է, Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը կամ Ֆրանսիայում ահաբեկչությունը, որոնք միջազգային հանրության ուշադրությունը գրավեցին, այլ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հնդկաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը՝ Կովկասում հյուսիս-հարավ երկաթուղու բացումը: Այս մասին ասված է The James Town Foundation-ում հրապարակված վերլուծաբան Փոլ Գոբլի հոդվածը:

Այս համաձայնագիրը ոչ միայն կմիավորի այս երկրները, այլ կկապի Հնդկաստանից Իրան եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով՝ դեպի Եվրոպա երկաթուղային համակարգերը, ինչը լուրջ հետեւանքներ կունենա այդ երթուղու երկայնքով ընկած պետությունների եւ տարածքների համար: Սակայն երկաթուղային նոր համակարգի ամենաբացասական ազդեցությունը կզգա Հայաստանը, որն այդ համաձայնագրի կողմ չէ:

Վերլուծաբանի կարծիքով՝ պայմանագրի ստորագրումը Բաքվի հետ համաձայնության հասնելու՝ Մոսկվայի ջանքերի մաս է կազմում: Նախադրյալներ կան, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է առաջ մղել ղարաբաղյան հակամարտության երկաստիճան լուծումը. ազդել Հայաստանի վրա՝ Ղարաբաղի 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու նպատակով, իսկ հետո բանակցություններ սկսել Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ:

«Սրան դեմ են Հայաստանի քաղաքական առաջնորդների մեծ մասն ու հայ հասարակությունը, սակայն հիմա նրանց երկիրը, հավանաբար, չի կարողանա արգելափակել սառեցված հակամարտության նման լուծումը»,- գրել է վերլուծաբանը:

Բացի այդ, համաձայնագիրն ընդգծում է Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական հաշվարկներում Հայաստանի կարեւորության նվազումը, ինչպես նաեւ քրիստոնյա Ռուսաստանի աջակցության վրա հույս դնելու անհնարինությունը:

Այս իրավիճակում Հայաստանը հնարավորություններ չունի, ավելին, Իրանը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի դեպի Երեւան երկաթուղու կառուցման ծրագրից եւ ուշադրությունը կկենտրոնացնի Ադրբեջանի ուղղությամբ: Նրա կարծիքով՝ Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների միատեղման եւս մեկ նշան է:

Վերլուծաբանը նշում է, որ երկաթուղու մասին համաձայնագիրը չեն հետաձգի. արդեն օգոստոսի 7-ին Հնդկաստանն առաջին փորձնական կոնտեյները կուղարկի:

«Ամեն դեպքում, այդ կարեւոր իրադարձությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականությունը վերափոխելու եւ հեռավոր ու մերձավոր այլ պետությունների հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունները վերակազմավորելու պոտենցիալ ունի»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ