News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարրի Փոթերի մասին գրքերը նվազեցնում են ընտրողների շրջանում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը:

Գիտնականները կարծում են, որ ամերիկացիները Թրամփին ասոցացնում են նովելաշարի հերոսներից մեկի՝ չարագործ Վոլան դե Մորթի հետ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով PS: Political Science and Politics-ը:

Սոցիոլոգները 1142 ամերիկացու շրջանում հարցում են անցկացրել: Մասնակիցները պատասխանել են հարցերի, արդյո՞ք կարդացել են «Հարրի Փոթերը», ի՞նչ վերաբերմունք ունեն մահապատժի, մահմեդականների եւ նույնասեռականների հանդեպ, ինչպես նաեւ որքա՞ն բարձր են գնահատում Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալու հնարավորությունը:

Պարզվել է, որ հարցվածը որքան շատ է կարդացել պատանի հրաշագործի մասին, այնքան ցածր է գնահատել Թրամփի քաղաքական գործունեությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ