News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որեւէ խոչընդոտ չկա: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ հեղաշրջման փորձի հետեւանքով 246 մարդ է զոհվել՝ չհաշված հեղաշրջման մասնակիցներին, ավելի քան 4 հազար մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ 103 գեներալ: Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզությունը զգալի բացթողումներ է թույլ տվել:

«Ակնհայտ է, որ մեր հետախուզությունը խնդիրներ ունի, հերքելն իմաստ չունի»,- ասել է Էրդողանը: Նա, միաժամանակ, չի բացառել հեղաշրջման փորձի կրկնությունը, բայց նշել է, որ դա դյուրին չի լինի, քանի որ «ավելի զգոն ենք դարձել»:

Էրդողանը հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հանդեպ նույնպիսի հարաբերություններ կլինի, ինչպես «ահաբեկչական մեկ այլ կազմակերպության» հանդեպ՝ զուգահեռ անցկացնելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ: «Մենք կշարունակենք պայքարը: Այդ մարդիկ թափանցել են պետական կազմակերպություններ եւ ըմբոստացել երկրի դեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված՝ երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ