News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կետերն ու դելֆինները սգում են մահացած յուրայինների համար: Նոր հետազոտությունն անցկացրած մասնագետներին հաջողվել է պարզել, որ այս կենդանիներն էմոցիաներ են արտահայտում, որոնք շատ նման են մարդկանց զգացողություններին:

Ըստ Planet-today-ի, կետերն ու դելֆիններն ամուր կապեր են ստեղծում միմյանց հետ, որոնք նման են մարդկանց հարաբերություններին: Իտալիայից գիտաշխատողները կարողացել են ապացուցել, որ առնվազն 6 կետակերպներ երկար ժամանակ չեն բաժանվում մահացածների մարմիններից:

Բոլորին է հայտնի լուսանկարը, որում պատկերված օվկիանոսի ամենավտանգավոր գիշատիչ խոյադելֆինն իր մարմնի վրա տանում է մեռած փոքրիկին: Հետագա մի քանի օրերին լուսանկարիչները ֆիքսել են, որ կենդանին երկար ժամանակ բաց չի թողնում ձագին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ