News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ մի քանի օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող քաղաքական, հասարակական, մշակութային եւ հոգեւոր գործիչներին ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը:

Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Երեւան էր եկել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ բանակցելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պնդել են իրենց պահանջները, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սէֆիլյանի եւ մնացած քաղբանտարկյալների ազատ արձակում:

Ավելի ուշ, երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից, ուղեւորվել է ՀՀ նախագահի նստավայր, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան է հաղորդել բանակցության արդյունքները: Իսկ թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Թերեւս նրա պատասխանը պարզ կդառնա իրադարձությունների հետագա զարգացման ընթացքի արդյունքում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ