News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Wells Fargo բանկային ընկերության նախկին մենեջեր Ալբերտ Յագուբյանին կալանավորել են 1.29 մլն դոլարի չափով գումար լվանալուն աջակցելու համար:

Իշխանությունները հավաստիացնում են, որ նա երկու տարվա ընթացքում օգնել է Գլենդեյլի երկու բնակիչների՝ Արտաշես Դարբինյանին ու Օրբել Հակոբյանին ապօրինի ճանապարհով ստացված գումարները օրինականացնել բանկի միջոցով՝ դրա դիմաց ստանալով իր մասնաբաժինը, հայտնում է Los Angeles Times–ը:

36-ամյա Յակուբյանը չի ընդունել իր մեղավորությունը: Քննությունը վստահեցնում է, որ նա օգնել է կեղծ բանկային հաշիվներ բացել խաբեությամբ ստացված գումարները լվանալու նպատակով: 385 դոլար պարգեւատրումով հանցագործները առեւտրային ապրանքանիշների տերերին առաջարկում էին հետեւել հեղինակային իրավունքների պահպանմանը ու կանոնավոր հաշվետվություններ ուղարկել: Սակայն այդ ծառայությունները իրականում չեն կատարվել, իսկ առեւտրային ապրանքանիշների տերերի ուղարկված միջոցները փոխանցվում էին կեղծ հաշիվների: Խաբեբաները որոշ գումարներ են օգտագործել ոսկի գնելու համար:

Ավելի վաղ Դարբինյանն ու Հակոբյանը դատված են եղել խաբեության համար: Այս գործով դատավարությունը կսկսվի սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ