News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիսի Անգլիական լողափին հուլիսի 14-ին ՝ ահաբեկչության պահին ձեռնարկված անվտանգության միջոցառումները հետաքննվելու են Ֆրանսիայի ՆԳՆ կողմից:Նման որոշում է կայացրել գերատեսչության ղեկավար Բերնար Կազնեւը՝ Բաստիլի գրավման օրը հրավառության ժամանակ հավաքված շուրջ 30 000 մարդու անվտանգության ապահովման թերացումների շուրջ ծավալված բանավեճի ֆոնին: Հետաքննությունը անցկացնելու է ՆԳՆ անվտանգության ծառայությունը, արդյունքները պարզ կդառնան հաջորդ շաբաթ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցել է RFI-ն:

Անմիջապես ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 84 մարդ է զոհվել, տեղի իշխանությունները քննադատել են ՆԳՆ-ին՝ հուլիսի 14-ին Նիսում տոնակատարությունների ժամանակ անվտանգության անբավարար միջոցառումների համար: Libération թերթը իր համարում նյութ է տպագրել, որում վստահեցնում էր, որ Անգլիական լողափի հետիոտնային գոտի մուտքը երեկոյան ժամը 20:30-ից սկսած պահպանվում էր մունիցիպալ ոստիկանության միայն մեկ մեքենայով: Ազգային ոստիկանության աշխատակիցներն ու նրանց մեքենաները այնտեղ չկային: Թերթը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանությունը բավարար միջոցներ չի ունեցել 19 տոննայանոց բեռնատարով առաջացող ահաբեկչի ճանապարհը փակելու համար:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն անցած գիշեր հրապարակել է հայտարարություն, որում հերքել է Libération –ի պնդումները: Նախարարությունը բացատրել է, որ Անգլիական լողափի տոնակատարությունների անցկացման վայր մուտքը պահպանվում էր ազգային ոստիկանության երկու մեքենաներով ու վեց աաշխատակիցներով: Ահաբեկիչը մեծ արագությամբ է շրջանցել այդ մասը: Երեք աշխատակիցներ սկսել են հեռապնդել բեռնատարին ու չեզոքացրել են ահաբեկչին 2 րոպեից էլ քիչ ժամանակում:

Այս բանավեճին վերջ տալու համար ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնեւը ծառայողական հետաքննություն է նշանակել: Նիսում անվտանգության միջոցառումները կգնահատի հենց անվտանգության ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ