News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ ալկոհոլի գործածումը կարող է հանգեցնել քաղցկեղի 7 տարբեր տեսակի առաջացման։

Addiction ամսագրում հրապարակված հետազոտությունների համաձայն՝ կան լրջագույն ապացույցներ այն բանի, որ ալկոհոլ օգտագործելը վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, թեպետ դրա կենսաբանական մեխանիզմները դեռ պարզ չեն, հայտնում է BBC–ն։

Մասնավորապես ալկոհոլը կարող է հանգեցնել բերանի խոռոչի, կոկորդի, շնչափողի, լյարդի, աղիների եւ աղեստամոքսային տրակտի, ինչպես նաեւ կրծքի քաղցկեղի։ Հետազոտության մեջ նշվում է, որ 2012-ին ալկոհոլի հետեւանքով առաջացած քաղցկեղից աշխարհում մահացել է կես մլն մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ