News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մայրը սպառնում է նստացույց սկսել, եթե կարճ ժամանակում չպատժվեն իր որդուն հիվանդ վիճակում բանակ զորակոչածները:

«Իմ երեխան 6 անգամ պառկել է հոսպիտալում, ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Քննիչը չգիտի՝ ինչ ասի ինձ: Ես պահանջում եմ, որ մեղավորները պաժվեն, ով որ երեխուս սպանել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը՝ Անժելա Մոսիյանը:

Տիկին Անժելան նշեց, որ պատրաստվում է նախ դիմել ՀՀ Պնախարարին:

Հիշեցնենք, որ զինծառայողի մորն ասել են, որ նրա երիկամների ազոտն է բարձրացել, սրտի ինֆարկտ է ստացել ու մահացել: Մայրը պնդում է նաեւ, որ որդին ողնաշարի ճողվածք է ունեցել եւ ծառայության ընթացքում 4 անգամ հոսպիտալացվել է:

1997թ. ծնված Սուրեն Մոսիյանը հանկարծամահ էր եղել մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում: Զինծառայողը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր, մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա  ընտանիքի կրտսեր երեխան էր։

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ