News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր` հուլիսի 22-ին ժամը 01.00-ին «Գառնի-Երեւան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով ժամը 11.00-19.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սեւանի, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու  փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-14, Արշակունյաց պող. 40-ից-67, Չեխովի փող. 1-ից-13,  Մանթաշյան փող. 28-ից-70` զույգ եւ 53-ից-91` կենտ համարների,

Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 32, 34 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ