News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից կատարվել է ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Դ. Ս.-ի անձնական խուզարկությունը, որի մասին պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն:

Ըստ կազմված արձանագրության՝ խուզարկությամբ Դ. Ս.-ի մոտից հայտնաբերվել է ընդհանուր 896 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույք եւ գումար:

Քննությամբ հիմնավորվել է, որ Էմիլ Ս.-ն պատշաճ կարգով չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինս կալանավորի մոտից հայտնաբերված թանկարժեք ժամացույցն ու մատանին սահմանված կարգով չի պահպանել քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում տեղադրված չհրկիզվող մետաղյա պահարանում, իսկ կանխիկ գումարը չի փոխանցել կալանավորի անձնական հաշվին: Ավելին՝ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է հիշյալ հիմնարկի սենյակում, թողել է առանց հսկողության, որն էլ հետագայում հափշտակվել է:

Արդյունքում՝ Էմիլ Ս.-ի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով  անզգուշությամբ էական վնաս է պատճառվել կալանքի տակ գտնվող Դ. Ս.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն ու գումարը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու հնարավորությունից:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ