News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանների կողմից մայիսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ հոգեբուժարան տեղափոխված ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2016 թ. մայիսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հոգեբուժարան տեղափոխված ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանի իրավունքների պաշտպանությունը:

1in.am լրատվական կայքի՝ «ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանին դաժան ծեծի են ենթարկել հոգեբուժարանում» վերնագիրը կրող հրապարակման հիման վրա, որում վերջինս տեղեկություններ է տրամադրում իրավապահների եւ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, ՀՀ Քննչական կոմիտեում 2016թ. հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում 2016 թ. հուլիսի 13-ին իրականացված հարցաքննության ժամանակ տուժող Արմինե Առաքելյանը վերահաստատել է իր կողմից նախապես տրված տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Արայիկ Զալյանը դիմել է քննչական մարմնին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու մասով նոր քրեական գործ հարուցելու եւ ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ուղարկելու հարցով:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ