News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

McDonald's արագ սննդի ռեստորանները Վենեսուելայում դադարել են վաճառել Բիգ Մակի բուրգերները դրա պատրաստման համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչների բացակայության պատճառով: Խնդիրներ ծագել են Arcos Dorados Holdings ընկերությունում. ըստ առկա տեղեկությունների՝  ընկերությունը չի կարողանում հաց գտնել իր բուրգերների պատրաստման համար, չնայած վստահեցնում է, որ այս խնդիրը ժամանակավոր է:

Ընկերության մոտ խնդիրներ են առաջացել հացի հետ կապված, որը գտնվում է սենդվիչի մեջտեղում եւ բաժանում է 2 կոտլետները: Ցանցը շարունակում է վաճառել բուրգերներ, որոնցում հացիկը բացակայում է: Ինչպես պարզ է դարձել, կազմակերպությունը փնտրում է մատակարարների, որոնք հնարավորություն կընձեռեն վերականգնել բուրգերների վաճառքը:

Հարկ է նշել որ Վենեսուելայում առկա է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի, սննդի հումքի անբավարարություն, եւ սա է պատճառը, որ մի շարք ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, այդ թվում եւ  McDonald's-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ