News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեհական UOKiK հակամենաշնորհային կարգավորիչը հրաժարվել է ստեղծել համատեղ ձեռնարկություն «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության համար, հայտնում է Reuters-ը:

Լեհական կարգավորիչը դեմ է նախագծին՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել շուկայում բնական գազի մրցակցության սահմանափակմանը, սակայն միաժամանակ նշում է, որ վերոնշյալ առարկությունները դեռևս վերջնական որոշում չեն հանդիսանում: «Ներկայումս «Գազպրոմ»-ը գերակշռող դիրք է զբաղեցնում Լեհաստանին գազ մատակարարելու  առումով, և նախատեսվող գործարքը կարող է էլ ավելի ամրապնդել ընկերության բանակցային դիրքը Լեհաստանում սպառողների նկատմամբ»,– ասվում է UOKiK-ի հաղորդագրությունում:

Նախորդ տարվա ապրիլին Եվրահանձնաժողովը «Գազպրոմին» կասկածում էր Եվրոպայի որոշ երկրներում հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ: «Գազպրոմը» հերքել էր մեղադրանքը: Ավելի վաղ, այս տարի Գերմանիան հաստատել էր «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարությունը՝ արդեն իսկ գոյություն ունեցող «Հյուսիսային հոսքի» նախագծի ընդլայնումը, որը հիմնական խողովակաշար է Բալթիկ ծովով դեպի Եվրոպա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Ամենաշատ