ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման աշխատանքները՝ հաշվի չառնելով Անկարայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովն իր կողմից շարունակում է Թուրքիայի հետ միգրացիոն հարցերի, անվիզայի ռեժիմի շուրջ համաձայնության գալու աշխատանքը, ինչպես ահաբեկչության դեմ նաև պայքարը: «Բնականաբար մենք հույս ունենք, որ Թուրքիան կշարունակի իրականացնել իր պարտականությունները՝ ըստ սույն համաձայնագրի»,– ասել է նա։