News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 22-ին ցուցմունք տվեց մեկ տարի առաջ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի ամուսին Արթուր Հարությունյանը:

«Կինս 2015թ. փետրվարի տասնմեկից հաշվառվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում` Շուշանիկ Բախշյանի մոտ: Հուլիսի քսանին վերջին անգամ գնացել ենք բժշկուհու մոտ: Առանց հետազոտության անելու` Շուշանիկ Բախշյանն ասաց, որ ամեն ինչ լավ է, գնանք տուն եւ մեկ շաբաթից գանք էխո անելու: Երեք օր անց Մերին զանգեց, ասաց, որ ջերմություն ունի, զանգել է Շուշանիկ Բախշյանին, որն էլ խորհուրդ է տվել պարացետամոլ խմել»,- պատմեց Արթուր Հարությունյանը:

Հուլիսի 24-ին ըստ ամուսնու` Մերին զանգել է բժշկուհուն, հայտնել, որ 39,6 ջերմություն է ունեցել. «Բժշկուհին ասաց` անալգին դիմեդրոլ սրսկվի ու արի հիվանդանոց: Գնացինք հիվանդանոց, որտեղ Շուշանիկ Բախշյանն ուղարկեց կոկորդը եւ ատամները ստուգելու: Երկու դեպքում էլ խնդիր չկար եւ բժշկուհին ասաց, որ գնանք տուն եւ եթե ջերմություն ունենա, պարացետամոլ խմի»:

Մերի Մարգարյանի ամուսնու ցուցմունքի համաձայն` հաջորդ երկու օրերին էլ կնոջ ջերմությունը չի իջել, միայն պարացետամոլն ընդունելուց հետո որոշակի ժամանակ իջել է մինչեւ 37,8:

«Ամսի 26-ին Մերին շատ վատ էր, կնոջս մայրը զանգեց Շուշանիկ Բախշյանին, որն էլ ասաց, թե տարեք հիվանդանոց, ես կզգուշացնեմ այնտեղ: Գնացինք հիվանդանոց, ժամը 16:30-ի սահմաններում տեսել եմ հերթապահ բժշկին` Տիգրան Սարգսյանին, խնդրեցի թոքերն ռենտգեն անել, բայց չարեց` պատճառաբանելով, որ չի կարելի հղիության այս փուլում: Հետո չեմ տեսել էլ նրան»,- ասաց նա:

Արթուր Հարությունյանի պատմելով` հաջորդ օրը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ որոշում է կայացվել տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց. «Այստեղ ինձ ասացին, որ շտապ պետք է կեսարյան հատում անել, վայրկյանները կարեւոր են... հետո երկու օր անց Մերին մահացավ»:

Հիշեցնենք, որ այս գործով երկու մեղադրյալ կա` Շուշանիկ Բախշյան եւ Անի Բաբելյան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ