News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորենացու փողոցում երեկ՝ հուլիսի 21-ին, վնասվածք  է ստացել նաեւ կինոռեժիսոր Արամ Շահբազյանը՝ նախնական տվյալներով՝ նրա ձեռքն է կոտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը։ Վերջինս նշեց, որ ինքը ցուցարար չէ, պարզապես փորձել է Սասունցի Դավիթ փողոցով գնալ Էրեբունու ոստիկանության բաժին, որտեղ իր  ընկեր Հարութն է եղել մեկ այլ ընկերոջ՝ Հրաչիկին տեսնելու համար։ Սակայն ոստիկանները արգելել են, ապա իր պնդումներին պատասխանել  բռնությամբ։

«Ես էդ ակցիաների բացարձակ կապ չեմ ունեցել։ Ոնց որ Դուք Ձեր ընկերուհի Հռիփսիմեին  ասեք՝ արի գնանք կաֆե, ինքն էլ ասի՝ գիտես, ես հենց հիմա  քաղմասի մոտ կանգնած եմ, խնդիր ունեմ։ Դու էլ ուզենաս տեսնես՝ ինչ խնդիր ունի քաղմասի մոտ, Սասունցի Դավիթ Բելինսկի փողոցներով, որոնք կապ չունեն Խորենացի փողոցի ցույցի հետ,  ուզում ես գնաս ու տեսնում ես՝ ռեշոտկա  ա ու ՊՊԾ-ն ա կանգնած, մոտենում ասում ես՝ տղաներ ջան, կարամ գնամ իմ ընկերոջ մոտ, որը կանգնած ա քաղմասի դեմը, ու էդ ժամանակ թեւերս ոլորին- ջարդին տվին գետնով, ասեցին՝ վեր կաց ս.. եղի, գնա»,-պատմեց Արամ Շահբազյանը։

Վերջինս նշեց, որ «էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտվել է, որտեղ ասել են՝ կա կոտրվածք։

Ասաց, որ նույն օրը գիշերը հաղորդում է տվել ոստիկանություն, մեզ հետ զրույցի ժամանակ պատրաստվում էր գնալ դատաբժշկական փորձաքննության։

Արամ Շահբազյանն ասաց, որ ինքը չէր կարող այդ ցույցերին մասնակցել մի պարզ պատճառով, որ այսօր պիտի մեկներ Բուլղարիա, որտեղ փառատոն էր ու ներկայացնելու էին նաեւ իր ֆիլմը։ Ամեն դեպքում, իր ծրագրերում դեռ փոփոխություն չկար, նա ասաց, որ անգամ այս վիճակում մեկնելու է։

Այս առնչությամբ NEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանն ասաց, որ քաղաքացիների ահազանգերի, լրատվամիջոցների բոլոր հրապարակումների վերաբերյալ նյութերն ուսումնասիրվում են:

Հատկանշական է, որ Երեւանում հուլիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած բախումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ, կա 16 ձերբակալված, իսկ ահա ոստիկանների գործողությունների վերաբերյալ միայն նյութեր են ուսումնասիրվում:

Նշենք, որ ոստիկանների գործողություններից տուժել են նաեւ լրագրողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ