News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրգազմն օգնում է նիհարել։ Կանադացի գիտնականները պնդում են, որ սեքսի ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք նպաստում են ավելորդ քաշի այրմանը։ Հետազոտությունը տեւել է 10 տարի, որի ընթացքում կազմակերպիչներն ուսումնասիրել են սեքսի ազդեցությունը կամավորների մարմինների վրա, հայտնում է Men’s Life–ը։

Կամավորներ են եղել վերարտադրողական տարիքի կանայք եւ տղամարդիկ։ Նրանք բոլորն ավելորդ քաշ են ունեցել։

Փորձի արդյունքն, անխոս, ուրախացրել է մասնակիցներին։ Պարզվել է, որ կանոնավոր օրգազմ ապրող մարդիկ քաղցի սուր զգացում չեն ունենում եւ հետեւաբար քիչ են ուտում։ Մարդու օրգանիզմի նման առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ օրգազմի ժամանակ արտադրվում է օքսիտոցին։ Այդ հորմոնը նպաստում է նիհարելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ