News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին  աշխարհը նշում է Կետերի եւ դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը հիմնադրվել է 1986 թվականին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը կետերի 200-ամյա անխնա ոչնչացումից հետո արգելեց կետի  որսը:

Արգելքը գործում է մինչ օրս եւ նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետի որսը, ինչպես նաեւ կետամսի առեւտուրն արգելված են: Սակայն կետի որսը տվյալ տեսակի կենդանիների համար միակ սպառնալիքը չէ:

Ամեն տարի՝ այդ օրը բնապահպանական զանազան խմբեր եւ կազմակերպություններ անցկացնում են ակցիաներ եւ ցույցեր ի պաշտպանություն կետերի եւ ծովային այլ կաթնասունների: Հաճախ նրանք այդ օրը նվիրում են մի եզակի տեսակի պաշտպանության, որին մահացու վտանգ եւ անհետացում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ