News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էրդողանը Թուրքիան մի հսկայական գուլագի է վերածում: Այս մասին The Huffington Post –ում հրապարակված հոդվածում նշել է հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

Անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, եւ նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»:

«Այս քայլը մի մեծ պարգեւ է Աստծո կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ դա մեզ հնարավորություն կտա զտել զինված ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրվելու կարիք ունեն»:

Էրդողանը Թուրքիան մի հսկայական գուլագի է վերածում:

Վերջին 5 օրվա ընթացքում, 50 000 ռազմական պաշտոնյաներ, ոստիկաններ, դատավորներ, լրագրողներ, մարզպետներ ու քաղծառայողներ են կալանավորվել, նրանց գործունեությունը կասեցվել է կամ հեռացվել են աշխատանքից:

Մարդկանց ձերբակալում եւ բանտարկում են առանց օրինական հիմքերի: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Բոլոր բուհերի դեկաններին՝ ավելի քան 1500 հոգու, ստիպել են հրաժարական տալ: 15 000 մանկավարժների գործունեություն կասեցվել է:

Մարդկանց արգելում են լքել երկիրը: Ոչ ոք չի կարող ծառայողական անձնագրով ճանապարհորդել: Պետական հիմնարկների աշխատակիցները պետք է հատուկ թույլտվություն ունենան:

Առաջադիմականները եւ «ընդդիմադիրները» վտանգված են: Նրանց կենսագրական նկատմամբ ստուգումներ են տարվում՝ հետաքննելու վերջիններիս կապերը Ֆեթուլլահ Գյուլենի՝ Փենսիլվանիայում բնակվող քարոզչի հետ, ում Էրդողանը հեղաշրջումը ծրագրելու մեջ է մեղադրել:

Վերջը չի երեւում: Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել:

Օբամայի վարչակազմն արդարացիորեն դատապարտել է հեղաշրջումը: Զինվորականների կողմից իշխանության գրավումը ժողովրդավարություն տանող ուղի չէ: Ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող զտումներին, սակայն նրանք քիչ լծակներ ունեն:

Պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է, «Կամայական զտումներ եւ օրենքի գերակայության ու արդարադատության համակարգից դուրս քրեական պատժամիջոցներ չպետք է լինեն»: Քերրին նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «գնահատական տա» Թուրքիայի գործողություններին: «ՆԱՏՕ-ն նաեւ ժողովրդավարության հետ կապված պահանջ ունի»: Նա բարձրացրել է Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերանայման հնարավորությունը:

Երբ Էրդողանն առաջարկեց, որ  Թուրքիան կարող է վերականգնել մահապատիժը, որ վերացվել էր 2004 թ., Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է. «Չի կարող գործընկեր պետություն դառնալ մի երկիր, որտեղ մահապատիժ է կիրառվում»: Նա հավելեց. «Կոչ ենք անում լիարժեք պահպանել Թուրքիայի սահմանադրական կարգը եւ ... կարեւորում ենք օրենքի գերակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»:

Մոգերինիի նախազգուշացումն ակնհայտորեն անտեսվեց: Հեղաշրջման կազմակերպիչներին խոշտանգում են եւ ցուցադրում հեռուստատեսությամբ: Էրդողանը սպառնացել է կախել հեղաշրջմանը ներգրավված անձանց: Մի երիտասարդ զինվոր գլխատվեց եւ նրա մահապատիժը հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով: Տեղեկություններ չկան, թե քանիսն են արդեն խոշտանգվել կամ սպանվել:

Իրականությունը հետեւյալն է. Էրդողանին քիչ է հուզում, թե ինչ է ասվում:

Կոռումպացված Էրդողանին մերկացնելը նրա վարքագծի վրա ազդելու միակ ճանապարհն է:

Թուրք-իրանական երկքաղաքացիություն ունեցող Ռեզա Զարաբը, ով սերտ կապեր ուներ Էրդողանի հետ, մայիսին ձերբակալվել էր Մայամիի միջազգային օդանավակայանում: Այս գործով ԱՄՆ մեղադրող կողմ հանդիսացող դատախազ Փրիթ Բհարարան խոստացել է բացահայտել Զարաբի փողերի լվացման եւ ոսկու վաճառքի փաստը, ով փորձում էր խուսափել Իրանի նկատմամբ պատժամիջոցներից:

Զարաբը կարող է վկայություն տալ Էրդողանի, նրա որդու՝ Բիլալի եւ Էրդողանի մոտ շրջապատի դեմ: ԱՄՆ փաստաբանը պետք է շուտափույթ հրապարակի Զարաբի նկատմամբ մեղադրական եզրակացությունը՝ նրա խարդախ բիզնեսի շահառուների անունները տալով:

Երբ մեղադրական եզրակացությունը հրապարակվի, ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի մեղադրական եզրակացությունում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ: Պետք է սառեցնի նրանց արտասահմանյան ակտիվները, արգելի նրանց ճանապարհորդել, ինչպես նաեւ իրենց ընտանիքի անդամներին արգելի ճանապարհորդել:

Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ բռնապետներն անտեսում են ոչինչ չպարտադրող նախազգուշացումները: Հիտլերը եւ Մուսոլինին ժողովրդավարական ճանապարհով էին ընտրվել, ինչպես Էրդողանը: Նրանք անտեսեցին միջազգային ճնշումը:

Չարաշահման քրեորեն դատապարտումը եւ խելամիտ թիրախային պատժամիջոցները միակ հասանելի գործիքներն են Էրդողանի զտիչ բռնությունների զսպման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ