News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-218 եւ 38-219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Փաստաբանի խոսքով, այսօր Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։

«Կարո Եղնուկյանին առաջադրված հոդվածներից բխում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի արածն ահաբեկչություն չէ, որովհետեւ եթե ահաբեկչություն լիներ, Եղնուկյանին պետք է մեղադրեին ահաբեկչությանն օժանդակելու մեջ, մինչդեռ նրան մեղադրում են «պատանդներ պահելուն օժանդակելու» մեջ»,-ասաց փաստաբանը:

Հայրապետյանի խոսքով, Կարո Եղնուկյանը ծանր շնչառական խնդիրներ ունի եւ քնում է միայն հատուկ սարքով: Նա խնդրեց, որ եթե կալանավորելու են, ապա թող առանձին խցում տեղավորեն, որովհետեւ այդ սարքը գիշերը ձայն է արձակում եւ կարող է խանգարել խցակիցներին:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 19-ին: Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի եւ նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել։

Կարո Եղնուկյանը 1988-ից ԱԻՄ-ի անդամ է, ակտիվ գործունեություն է ծավալել ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մեծ ֆինանսավորումներ է իրականացրել: Լինելով ԱՄՆ քաղաքացի, վերջին 10 տարում ընտանիքով վերադարձել ու ապրում է Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ