News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակին:

«Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով, ճիշտ լուծման տարբերակն այն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները որոշակիորեն մեծ հույսեր եւ տրամադրություններ չեն առաջացնում մարդկանց մոտ. «Կարծում եմ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի պարզ, դրական, մատչելի լինի եւ՛ հասարակության համար, եւ՛ իրենց համար»:

Հարցին, թե ինչ զիջման կարող է գնալ իշխանությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, իսկ մինչ այսօր նրանց կողմից չկա որեւէ խոսք փոխզիջելու մասին։ Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումը եւ օրենքը համընկնեն մեկը մյուսին»:

«Ամենածանր ողբերգությունը այն էր, որ մարդը, ով կռվել էր ղարաբաղյան շարժման ընթացքում եւ մասնակցել քառօրյա վերջին պատերազմին, առաջին զոհը դարձավ: Իհարկե, ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, համենայնդեպս, սրանք խոսակցություններ են, որ ժողովրդի մեջ այսօր անցնում է, իսկ լուծման ձեւը հետեւյալն է. ինչպիսի պահանջներ ուզում է լինի, դրանք պետք է իրավական լինեն, ինչ-որ ձեւով կարող ենք նաեւ քաղաքական չափումներ անել  եւ փորձել խնդիրը լուծել եւ առաջ գնալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք «Սասնա ծռերի» զինված խմբի անդամներն ահաբեկի՞չ են, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես, ճիշտն ասած, մոտիկից չեմ ճանաչում: Համենայնդեպս, մեկ անգամ դա տեսել եմ եւ որեւէ մեկը չի կարող ինձ այլ պայմաններ առաջադրել: Մեկ անգամ՝ 99 թվականին, արդեն Ազգային ժողովում տեսել եմ: Նույն խոսքերը, նույն մտորումները, նույն դիպվածները կատարվում էր նաեւ 99 թվականին: Այնպես որ ես չեմ էլ ուզում էսօր մեղադրել՝ դավաճան են, դավաճան չեն, ճիշտ վերաբերվեցին, հետագայում ինչ պիտի լինի․․․ պարզապես մտածում եմ՝ այնպիսի լուծում լինի, որ եւ՛ իրենց ձեռնտու լինի, եւ՛ մեր հասարակությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ