News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:

Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

Տպել
Ամենաշատ