News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված խնդիրները կարգավորվում են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նա հավաստիացրել է, որ ինքն անձամբ անմիջականորեն հետեւում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների սննդի, դեղորայքի, բժշկական օգնության ու մյուս հարցերին, եւ հավաստիացնում է, որ դրանք կարգավորվում են:

«Ես անձամբ հավաստիացնում եմ, որ սննդի, դեղորայքի, բժկական օգնության հետ կապված  հարցերը, այդ տիպի մյուս հարցերը կարգավորվում են: Ես անձամբ եմ այնտեղ ուղեկցել բժշկական խմբին, որը տեղում է, տեղում աշխատում է. երեկ և այսօր կատարվել է անհրաժեշտ բժշկական ողջ օժանդակությունը: Իսկ ավելի երկար ու ավելի մանրամասն ամեն ինչի մասին կխոսեմ առաջիկայում»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ