News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2016 թվականի սկզբից Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) արտահանումն աճել է գրեթե 5 անգամ: Այս մասին հուլիսի 22-ին Երեւանում ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Եթե 2015 թվականի հունվար-մայիսին արտահանումը կազմել է 2.8 մլն դոլար, ապա 2016-ի հունվար-մայիսին՝ 13.5 մլն դոլար: Արտահանման մեջ հիմնականում գերիշխում են ծխախոտը, մշակված ադամանդը, ոսկերչական իրերը, էլեկտրական վառարանները եւ այլն:

Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա այն կազմել է 43 մլն դոլար, եթե հաշվի առնենք միայն Էմիրություններում արտադրված ապրանքները, քանի որ ԱՄԷ-ն հայտնի է նաեւ որպես վերավաճառքի խոշոր կենտրոն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ