Մյունխենում առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 10 վիրավոր կա: Այս մասին գրում է France Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ իրավապահները հաղորդել էին, որ առեւտրի կենտրոնի մերձակայքում խոշոր գործողություն են իրականացնում՝ մարդկանց խնդրելով խուսափել այդ շրջան այցելությունից:
Abendzeitung Muenchen պարբերականն էլ հաղորդել է «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում առնվազն 15 զոհի մասին: