News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնի, որոնք կհաստատեն իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Թուրքիայի նախագահն ու կառավարությունը վստահ են, որ պարոն Գյուլենը, որն օրինական հիմունքներով Փենսիլվանիա նահանգում է բնակվում, ինչ-որ կերպ կապված է պետական հեղաշրջման փորձին: Ես նախագահ Էրդողանին ասել եմ, որ իրենք պետք է մեզ ապացույցներ ներկայացնեն պարոն Գյուլենի կամ ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած այլ անձի մասին»,- Սպիտակ տանը Մեքսիկայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Օբաման:

Նա ընդգծել է, որ արտահանձնման մասին որոշումն անձամբ ինքը չի կայացնում, դա վերաբերում է արդարադատության նախարարությանն ու դատարաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ