ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը, միաժամանակ հերքելով տեղեկությունները, թե Վաշինգտոնը նախապես տեղյակ է եղել երկրում հեղաշրջման փորձի մասին: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ Gazeta-ի, մեկնաբանելով իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին տեղեկությունը, որին մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ, Օբաման հայտարարել է, որ Անկարան պետք է նախ նրա մասնակցության մասին ապացույցներ ներկայացնի: