Մյունխենի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ականատեսը տեսագրել է հարձակվողներից մեկին:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է շուրջ 1.90 մետր հասակով սպիտակամորթ երիտասարդն առեւտրի կենտրոն մտնում եւ սկսում կրակել խուճապահար այս ու այն կողմ փախչող մարդկանց վրա: Ականատեսները հաղորդում են երեք հարձակվողի մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ օգտատերերը կրակողի լուսանկարներ են հրապարակում: