Գերմանական Բավարիայի մայրաքաղաք Մյուխենում անհայտ անձինք մարդկանց ուղղությամբ կրակ են բացել Հանովերշրտասե, Ռիսշտրասե փողոցներում եւ «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին քաղաքի ոստիկանությունը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Ականատեսները ոստիկանություն են դիմել՝ հաղորդելով Հանովերշտրասե փողոցում հրաձգության մասին: Հետո այն սկսվել է նաեւ Ռիսշտրասեում, ինչպես նաեւ «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում:
Տարբեր տվյալներով, հարձակումների զոհ է դարձել 3-ից 15 մարդ: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հանցագործների գտնվելու վայրն ու նրանց հստակ թիվը հայտնի չէ: