News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյունխենի բնակիչները սոցցանցերում գերմաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն #offenetür #opendoor #porteouverte հեշթեգերով «Բաց դուռ» ակցիա են նախաձեռնել՝ քաղաքի կենտրոնում հրաձգությունից հետո ապաստան առաջարկելով բոլոր ցանկացողներին:

Բավարիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո քաղաքային տրանսպորտի եւ երկաթուղու աշխատանքը դադարեցված է, փակ է Մյունխենի գլխավոր կայարանը: Ոստիկանությունը փողոցում գտնվող մարդկանց առաջարկում է կա՛մ տուն, կա՛մ աշխատավայր վերադառնալ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ակցիայի մասնակիցները պատրաստ են ապաստան տալ բոլոր նրանց, ովքեր գիշերելու տեղ չունեն:

Ակցիային միացել է նաեւ Four Seasons հյուրանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ