News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում իրավիճակն կեսգիշերին մոտ հանգիստ է։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե քիչ առաջ ելույթ են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի»  անդամ Ալեք Ենիգոմշյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս կրկին նշել է, թե թույլ չի տալու ալկոհոլ օգտագործած անձանց գտնվել տարածքում։ Նա նշել է, թե անձամբ կանխելու է սադրանքի բոլոր փորձերը՝ դրա համար օգտագործելով նախկինում բանտում ստացած հմտությունները։

Փաշինյան նաեւ առաջարկել է ամեն օր ժամը 20-ից 22-ը հավաքվել Խորենացի փողոցում։ Ըստ Փաշինյանի, համակարգչի առջեւ նստելն ու լայքելը աջակցություն են Սերժ Սարգսյանին, ուստի պետք է հավաքվել փողոցում։

Այժմ ցուցարարների թիվը փոքր-ինչ նվազել է, ոստիկանությունը շարունակում է կազմ ու պատրաստ հսկել Խորենացի փողոցը։ Տարածքում նաեւ հոգեւորականներ կան, որոնք զրուցում են ցուցարարների հետ։

Ի դեպ, բանախոսները որեւէ տեղեկություն չհայտնեցին կամ չունեին ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ