Ոստիկանությունը Մյունխենի կենտրոնում՝ հրաձգության վայրի մերձակայքում, 9-րդ մարմինն է գտել եւ փորձում է պարզել, արդյո՞ք այս մահն անմիջական կապ ունի հրաձգության հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ոստիկանության Facebook-ի էջում արված գրառման մեջ:
«Պետք է հաղորդեմ, որ զոհերի թիվը հասել է 8-ի... Առեւտրի կենտրոնի մերձակայքում մենք տղամարդու մարմին ենք գտել: Ըստ ամենայնի՝ նրա մահը բռնի է եղել: Ներկայում մենք ստուգում ենք այդ վայրում տեղի ունեցածի հետ այս մահվան կապը: Պետք է հաստատեմ, որ զոհերի թիվը 8-ն է»,- լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը: