News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները գրանցվում են մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից։

Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Միջինասիական երկրների բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է, իրենք առաջին օրերից իսկ հետեւել են իրադարձություններին, համոզված լինելու համար, որ չեն ոտնահարվում մարդու իրավունքները եւ որ ապահովվում են ցուցարարների ձայնը լսելի դարձնելու համար պայմաններ։

Անդրադառնալով ցուցարարների այն բողոքներին, որոնց համաձայն ոստիկանությունը դիմել է «բիրտ ուժի եւ նսեմացրել իրենց», Բյուքանանն ասել է. «Մենք ունենք մտահոգություններ այդ կապակցությամբ եւ գտնում ենք, որ ոստիկանների վարքագծի ու տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պետք է սկսվի հետաքննություն։ Ճիշտ է, եղել են նաեւ ցուցարարների կողմից բռնություններ, որոնց ոստիկանությունն ունի պատասխան տալու իրավասություն, սակայն դա պետք է արվեր միայն համաչափ ուժի կիրառմամբ»։

Հարցին, թե ի՞նչն է մարդկանց դուրս բերում փողոց, նա պատասխանել է. «Դուրս են գալիս՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Եվ սա կառավարության համար մի լավ հնարավորություն է՝ լսելու մարդկանց մտահոգությունները։ Մարդիկ ուզում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն։ Խոսքը կարող է վերաբերել ընտրություններին, այլ մեխանիզմների, կամ դատական համակարգի անկախությանը։ Հստակ է ժողովրդի շրջանում դժգոհության առկայությունը»։

Նա նշել է, թե կազմակերպությունը մանրազնին է ուսումնասիրելու երեւանյան դեպքերը, որից հետո որոշելու է, թե ինչպիսին է լինելու արձագանքն իրենց կողմից, եւ այս օրերի իրադարձությունները տեղ են գտնելու Հայաստանի մասին կազմակերպության հաջորդ զեկույցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ