News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հաղորդել է, որ Մյունխենի առեւտրի կենտրոնում իրականացված հրաձգության շարժառիթները դեռեւս պարզ չեն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Այդ սարսափելի գործողության շարժառիթները դեռեւս ամբողջությամբ պարզ չեն: Մենք հակասական փաստեր ունենք»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը լրագրողներին տեղեկացրել էր, որ առայժմ չի կարելի Մյունխենում տեղի ունեցածն ահաբեկչության հետ կապել:

Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ոսստիկանությունը ներկայում հաստատել է միայն 9 զոհի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ