News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ նախօրեին տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 16-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ հաստատված չեն:

Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:

Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ է բացել «Օլիմպիա» առեւտրային կենտրոնի մոտ: Մյունխենի ոստիկանությունը կարծում է, որ նա ատրճանակ է գործածել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը:

«Այս պահին քննության ձեռքի տակ եղած տվյալներով, կասկածյալը Մյունխենի 18-ամյա բնակիչ է, ծագումով Իրանից»,- լրագրողներին հայտնել է Մյունխենի ոստիկանապետը Հուբերտուս Անդրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ