News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Twitter-ում հայտնել է պոտենցիալ փոխնախագահի անունը, որի հետ նա գնալու է ընտրությունների: Փոխնախագահի թեկնածուն Վիրջինիայի նահանգապետ Թիմ Քեյնն է, փոխանցում է Lenta-ն:

«Հուզմունքով հայտնում եմ իմ գործընկերոջ անունը՝ Թիմ Քեյն, մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշների իրավունքների համար պայքարին»,- գրել է նա:

«Հենց նոր հեռախոսով խոսեցի Հիլարիի հետ: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա գործընկերը»,- ասել է Քեյնը:

Քեյնը ծնվել է 1958-ին զոդողի ընտանիքում: Նա ավարտել է Միսսուրիի համալսարանն ու Հարվարդի իրավունքի դպրոցը:

Դրանից հետո 17 տարի Ռիչմոնդում իրավաբանական պրակտիկա է ունեցել՝ ներկայացնելով մարդկանց շահերը, որոնց բնակարան ստանալու իրավունքը մերժել են ռասայական խտրականության պատճառով:

1994-ին նա ընտրվում է քաղաքային խորհրդի անդամ, հետո դառնում Ռիչմոնդի քաղաքապետ: 2002-ին նա դառնում է Վիրջինիայի փոխնահանգապետ, իսկ 2 տարի անց՝ նահանգապետ:

Կոնգրեսի Վերին պալատ է ընտրվել 2012-ին: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ