News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դուստրը՝ դիզայներ եւ բիզնես լեդի Իվանկա Թրամփը, օգտագործել է Հանրապետական կուսակցության համագումարին իր ելույթը սեփական ապրանքանիշը գովազդելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի երեկոյան 34-ամյա Իվանկա Թրամփը նուրբ վարդագույն զգեստով ներկայացրել էր հորը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուին:

Համագումարից մի քանի ժամ անց Իվանկա Թրամփը Twitter-ում, հրապարակել էր բեմում իր լուսանկարը եւ մակագրել. «Գնեք Հանրապետական կուսակցության համագումարին Իվանկայի կերպարը» եւ տեղադրել էր իր առեւտրային ցանցի՝ Macy's-ի հղումը:

Fortune ամսագրի տեղեկություններով՝ արդեն հաջորդ օրը կեսօրին 138 դոլար արժողությամբ այդ զգեստի մոդելը՝ նման Իվանկայի կրած զգեստին, սպառվել էր ինչպես Macy's ցանցում, այնպես էլ Nordstrom մատակարարի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ