News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական գվարդիայի 283 անդամի, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գվարդիան, որը կազմված է նվազագույնը 2500 զինծառայողից, տեղակայված է Անկարայի նախագահական պալատում: CNN Turk-ի տեղեկություններով՝ իշխանությունները 300 մարդու կալանքի թույլտվություն են տվել, առայժմ հասցրել են ձերբակալել նրանց, ովքեր գտնվել են մայրաքաղաքում:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին ասել էր, որ ապստամբությունից հետո 60 հազար մարդու ձերբակալություններն ու հեռացումները միայն «այսբերգի» երեւացող մասն է, եւ խոստացել էր, որ ավելի մեծ թվով ձերբակալություններ կլինեն: Աշխատանքից հեռացվածների եւ ձերբակալվածների թվում 9 հազարը ոստիկաններ են, 3 հազարը՝ դատավորներ եւ 6 հազարը՝ զինվորականներ, ինչպես նաեւ ուսուցիչներ եւ համալսարանների դեկաններ:

Նախօրեին Թուրքիայում նաեւ որոշել էին ժամանակավորապես կասեցնել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի գործողությունը՝ կապված երկրում մտցված արտակարգ դրության հետ: Ըստ որում՝ նախագահ Էրդողանը չի բացառում երկրում մահապատիժը մտցնելու հնարավորությունը, որպեսզի ապստամբությունը հրահրողները «հատուցեն կատարածի համար»:

Թուրքիայում զինված ապստամբությունը սկսվեց հուլիսի 15-ի երեկոյան: Մի խումբ զինվորականներ հայտարարեցին, որ երկրի կառավարումը վերցնում են իրենց ձեռքը, որպեսզի ապահովեն քաղաքացների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Առավոտյան Թուրքիայի իշխանությանը հաջողվեց ամբողջովին վերականգնել իրավիճակի վերահսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ