News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մյունխենի հրաձգությունը մեկնաբանելիս շեղվել է թեմայից, ինչով լրագրողերին ստիպել է ծիծաղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունենում, բայց մեր սրտերը նրանց հետ են, ովքեր, հնարավոր է, տուժել են»,- ասել է Օբաման նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ, երբ Մյունխենում հատուկ գործողություն էր ընթանում:

Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Գերմանիային՝ որպես իր մերձավոր դաշնակիցներից մեկին: Նա նշել է, որ Մյունխենի ողբերգությունը հիշեցում է, որ մեր կենսակերպն ու ազատությունները սպառնալիքի տակ են: Այնուհետեւ նախագահը սկսել է խոսել  մեծացող երեխաների մասին, որոնք լքում են իրենց հորը՝ փաստացի ցույց տալով իր ավագ դուստր Մալիային:

«Ներողություն, ես այդ ամենը շատ եմ սրտիս մոտ ընդունում: Շատ եմ անձնավորում»,- ասել է Օբաման լրագրողների ծիծաղի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ