News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է եւ պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ տղաները կընդունեն այդ առաջարկները եւ կգնան մեկը մյուսին ընդառաջ: Այս մասին նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով պատմել է «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին:

Նրա խոսքով, ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրն այն է, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա  է:

Անդրադառնալով բանակցություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռեւս դրանք քննարկում են եւ այլ բաներ են առաջարկում:

«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձեւավորում, բայց ամենակարեւորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին եւ գտնվում է օրակարգային ամենակարեւոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես քաղբանտարկյալ բառը չեմ ուզում օգտագործել, որովհետեւ քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել Բալասանյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը եւս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել:

«Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ են եւ պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ տղաները կընդունեն այդ առաջարկները եւ կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ընդգծել է Բալասանյանը:

«Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողությունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը եւ հանրապետության ղեկավարներին է, եւ՛ քաղաքացիներին է, եւ՛ զինված խմբին»,-ասել է նա:

Անդրադառնալով ՊՊԾ գնդում գտնվողների վիճակին, գեներալ Բալասանյանը նշել է, որ իրենք բժշկական խումբ են տարել եւ պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել:

Նրա խոսքով, այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, մյուսը  Մխիթար Ավետիսյանն է. «Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ