News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներն իրենց աշխատանքն ավարտել են, զինծառայողների հետագա բուժումը պետք է կազմակերպել վերականգնողական կենտրոններում: Այս պահին արդեն քննարկվում է նրանց արտասահման տեղափոխելու հարցը: Չի բացառվում, որ Ավետիսն ու Ռոլանդն առաջիկայում վերջապես կմեկնեն արտերկիր՝ բուժումը շարունակելու նպատակով:

Հիշեցնենք, որ իրավասու մարմիններն ավելի քան մեկ ամիս է՝ հարցումներ են ուղարկում արտասահմանյան կլինիկաներ: Բանակցություններից հետո ՊՆ համապատասխան վարչությունը պետք է տեղեկությունների ամբողջական փաթեթն ուղարկի Առողջապահության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողով, որը որոշում է կայացնում վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու մասին Հայաստանում այն կազմակերպելու անհնարինության պատճառով: Սակայն մինչ օրս այդ որոշումը չի կիրառվել որեւէ զինվորի նկատմամբ: Գերմանիայում գտնվող Արամ Լազգիյանը եւ Ռուբեն Առաքելյանը  այժմ Գերմանիայում բուժում են ստանում, բայց դրա գումարը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով:

Հիշեցնենք, որ Ավետիս Զարգարյանն ու Ռոլանդ Սահակյանը վիրավորվել են ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Հոսպիտալում է գտնվում նաեւ մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը: Նա գլխի շրջանում վիրավորում էր ստացել, բժիշկների երկարատեւ պայքարից հետո այսօր Հովհաննեսը սկսել է խոսել եւ կամաց- կամաց քայլել: Ամենայն հավանականությամբ, նա առաջիկայում կտեղափոխվի Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ