ԱՄՆ Քենթուքի նահանգի կոնգրեսական Ջոն Յարմութը աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին արդեն հանդես են գալիս ԱՄՆ շատ նահանգներից (Թեքսաս, Նեւադա, Նեբրասկա, Կոլորադո, Մինեսոթա) ընտրված երկու քաղաքական ուժերը ներկայացնող կոնգրեսականներ: