News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանն ավարտել է աշխարհի խոշորագույն երկկենցաղ-օդանավի՝ AG600-ի հավաքման գործը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):

Ռադիոյի տեղեկություններով՝ օդանավը իջեցվել է Չժուհայ քաղաքի արտադրական գծից: Այն խոշորագույնն է համանման տեխնիկայով օդանավերի շարքում ոչ միայն Չինաստանում, այլեւ աշխարհում: Օդանավը նախատեսված հրդեհաշիջման եւ ջրում փրկարարական աշխատանքներ կատարելու համար: Չինաստանի ավիաարդյունաբերության միավորման տվյալներով՝ օդանավը հագեցած է 4 տուրբինապտտուկավոր շարժիչով, կարող է 20 վայրկյանում օդանավի մեջ հավաքել 12 տոննա ջուր: AG600-ի առավելագույն թռիչքային քաշը 53,5 տոննա է, երկարությունը 39,3 մետր, թեւերի բացվածքը՝ 38,8 մետր, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4,5 հազար կիլոմետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ